«Դիտակետ» — Դիտորդական առաքելություն
Support

Live

Real-time monitoring of the electoral process

Live data recorded by the Ditaket mission's observers.

Current figures

01:00 PM as of
6
ԿԸՀ ներկայացված գրավոր բողոք
46
Տեղում վերացված դեպքեր
24
Հեռախոսային հաղորդում ՏԸՀ/ԿԸՀ

Updates

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՄՓՈՓՈՒՄ01:00 PM

Ընտրական գործընթացի մշտադիտարկում

«Համայնքի երիտասարդներ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Դիտակետ» դիտորդական առաքելությունը շարունակում է ընտրական գործընթացի մշտադիտարկումը Հայաստանի տարբեր համայնքներում։ Ստորև՝ ժամը 13:00-ի դրությամբ միջանկյալ ամփոփումը։

Շարունակվում է ընտրողների մասնակցության տվյալների հավաքագրումն ու ամփոփումը։

6
ԿԸՀ ներկայացված գրավոր բողոք
46
Տեղում վերացված դեպքեր
24
Հեռախոսային հաղորդում ՏԸՀ/ԿԸՀ

Main issues and concerns

  • Քվեարկության գաղտնիության ապահովման հետ կապված թերություններ (ոչ ամբողջությամբ փակված պատուհաններ, քվեախցիկների կառուցվածքային խնդիրներ, բաց քվեարկության դեպքեր)
  • Վստահված անձանց կողմից ընտրական հանձնաժողովների գործառույթների փաստացի ստանձնում, ընտրողների ուղղորդում և ընտրական գործընթացին միջամտելու հնարավոր դրսևորումներ
  • Միևնույն քաղաքական ուժից մի քանի վստահված անձանց ներկայության վերաբերյալ ահազանգեր
  • Քարոզչության հնարավոր դրսևորումներ ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում
  • Ընտրողների հոսքերի կազմակերպման, կուտակումների և ընթացակարգային խախտումների վերաբերյալ հաղորդումներ
  • Ընտրողների կողմից քվեաթերթիկների, ծրարների և քվեարկության կարգի խախտման առանձին դեպքեր
  • Զինծառայողների քվեարկության, ընտրողների նույնականացման և ընտրական ցուցակների հետ կապված առանձին ահազանգեր
  • Տեղամասային հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման և արձանագրման կարգի հետ կապված խնդիրներ

Notable cases

  • 33/23, 29/54Արձանագրվել են դեպքեր, երբ վստահված անձինք ուղղորդել են ընտրողներին և կատարել հանձնաժողովի անդամներին վերապահված գործառույթներ։
  • 25/28Արձանագրվել է բաց քվեարկության դեպք, որի վերաբերյալ առկա են տեսաձայնագրություններ։
  • 32/15Հարակից տարածքում արձանագրվել է անձի ներկայություն, որը ներկայացել է որպես վստահված անձ, սակայն չի եղել գրանցված և չի կրել համապատասխան տարբերանշան։
  • Արձանագրվել են նաև ընտրողների կամարտահայտության գաղտնիության, քվեաթերթիկների հետ վարվելու կարգի և ընտրական գործընթացի կազմակերպման հետ կապված այլ դեպքեր։
Next update

Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք առավել նշանակալի դեպքերի առանձին իրավական գնահատականը, բողոքարկման ընթացքը, ինչպես նաև արձանագրված խախտումների վերաբերյալ մանրամասն վերլուծությունը՝ պահպանելով անկախ, օբյեկտիվ և քննադատական մոտեցումը։

#Դիտակետ#Ընտրություններ2026#ԸնտրականԴիտարկում#Ժողովրդավարություն
INTERIM SUMMARY07:03 PM

Թեստ